ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ Մոսկվան պատրաստ է եւ ցանկանում է Վաշինգթոնի հետ հարաբերություններ զարգացնել՝ անկախ նրանից, թե ով է ԱՄՆ նախագահը։

«Ամեն դեպքում, ով էլ որ լինի ԱՄՆ նոր նախագահը, մենք պատրաստ ենք եւ ցանկանում ենք զարգացնել մեր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ»,- ասել է ՌԴ նախագահը ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ։

Պուտինը նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի վերջին այցը Մոսկվա ցույց տվեց, որ ընդհանուր առմամբ ամերիկյան կողմը պատրաստ է ինչ-որ կերպ շարժվել այն հարցերի համատեղ լուծման ուղղությամբ, որոնք կարող են լուծվել միայն միասնական ուժերով։