Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու ՀԱԿ նախաձեռնությանը կմիանան եւս երկու պատգամավոր, որոնց մասին ՀԱԿ խմբակցությունից դեռ չեն նշում: Առայժմ ստորագրել է 17 պատգամավոր: Ենթադրվում է, որ երկու հավանական միացողները ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վահե Հովհաննիսյանն ու Ստեփան Մարգարյանն են, որոնք իրենց դիրքորոշումը սահմամանդրական փոփոխությունների նկատմամբ չեն փոխել, դեմ են:
NEWS.am-ի հետ զրույցում Ստեփան Մարգարյանը ոչ հերքեց ոչ հաստատեց ստորագրահավաքին միանալու մասին ենթադրությունները, ասելով, որ շուտով հանդես կգա հայտարարությամբ: Նշենք, որ ՍԴ դիմելու ժամկետը վաղը լրանում է:
«Ես հիմա չեմ ուզում այդ հարցին պատասխանել, ես հանդես կգամ հայտարարությամբ, տեղյակ եմ, որ Օսկանյանն էլ է միացել»,-սաաց Մարգարյանը: Նշենք, որ ԲՀԿ խմբակցությունից ՍԴ դիմելու ՀԱԿ նախաձեռնությանը միացել է միայն Վարդան Օսկանյանը: ՍԴ դիմելու վերջնաժամկետը լրանում է դեկտեմբերի 18-ին:




























