ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել պաշտոնյաներին օրինակ վերցնել սպորտի նախարար Վիտալի Մուտկոյից եւ օտար լեզուներ սովորել։ Ավելի վաղ Պուտինը Մուտկոյին ծննդյան օրվա կապակցությամբ անգլերենի ինքնուսույց էր նվիրել։
«Ինչ վերաբերում է Վիտալի Լեոնտեւիչին, ապա կարելի է որքան ուզում եք ծաղրել նրան, սակայն նա զուրկ է բարդույթներից եւ պատրաստ է աշխատել իր վրա։ Ես ոչ մի դեպքում ինձ թույլ չէի տա նման նվեր անել, եթե վստահ չլինեի, որ նա դրան հանգիստ կվերաբերի»,- ասել է Պուտինը ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։




























