Հայաստանի խորհրդարանն, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, առաջին ընթերցմամբ ընդունել է «Գյուղացիական կոոպերատիվների մասին» օրինագիծը: «Կողմ» է քվեարկել 61 պատգամավոր, «դեմ»՝ 3, ձեռնպահ է մնացել 31-ը, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:

Ձեռնպահ է մնացել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Ինչպես հայտնել է խմբակցության ու կուսակցության ղեկավար Նաիրիա Զոհրաբյանը, օրենքը շատ անհրաժեշտ է, բայց դրա տեքստը կոկիկ չէ կազմված է ու որոշ հակասություններ է պարունակում: Օրինագծի վերաբերյալ քննարկումներ են անհրաժեշտ, որոնց ժամանակ խմբակցությունը կարտահայտի իր տեսակետը, հավելել է նա:

Օրինագիծը տալիս է գյուղացիական կոոպերատիվի սահմանումը: Մասնավորապես նշվում է, որ դրա անդամները՝ իրավաբանական կամ չափահաս ֆիզիկական անձինք, կարող են օգտվել համատեղ ունեցվածքից, դրա օգնությամբ ապրանք արտադրել ու գնել այն արտոնյալ գներով: Կոոպերատիվները գործում են նախնական ու ընթացիկ անդամավճարների հաշվին: