Հայաստանի խորհրդարանը դեկտեմբերի 17-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: «Կողմ» է քվեարկել 81 պատգամավոր, «դեմ»՝ 6 ը, հայտնում է NEWS.am-ի խորհրդարանական թղթակիցը:
Օրինագիծը առաջարկում է 2016 թ. հուլիսի 1-ից իզոտոպային անալիզների տվյալների պետական բազա ստեղծել՝ կոնյակի ու գինու իսկությունը ստուգելու համար, նաեւ 2017 թ. սկսած վերացնել կոնյակի արտադրության ժամանակ անդադար գործողության մամլիչներ գործածելու արգելքը:



























