Հայաստանի կառավարությունն դեկտեմբերի 17-ի իր նիստում որոշել է 33 մլն դրամ հատկացնել արդարադատության նախարարությանը՝ փոփոխված Սահմանադրության տպագրության համար:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի խոսքով, կտպագրվի 100 հազար օրինակ: Իր հերթին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այդ 100 հազարը կբաժանվի նախարարություններին, մարզային վարչակազմերին եւ համայքններից:
Նշենք, որ այդ գումարը հատկացվել է կառավարության պահուստային հիմնադրամից:




























