Նիգերի ժանդարմները 4 բարձրաստիճան զինվորական պաշտոնյայի են ձերբակալել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղական աղբյուրները։

Նրանց թվում է Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Սուլեյման Սալոուն, գնդապետ Դեն Աուան եւ մայրաքաղաք Նիամեյի օդային բազայի ղեկավարը։

Իշխանությունները դեռեւս չեն նշում ձերբակալումների պատճառները։ Հաղորդվում է, որ շուտով երկրում  կայանալու են նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, փոխանցում է Gazeta-ն։