Հայաստանի խորհրդարանը դեկտեմբերի 17-ին 1-ին ընթերցմամբ օրինագիծ է ընդունել ինտերնետային խաղատների գովազդի խիստ սահմանափակման վերաբերյալ: «Խաղատների եւ շահումով խաղերի մասին» եւ «Գովազդի մասին» օրենքներում համապատասխան փոփոխությունների նախագծի օգտին քվեարկել է 91 պատգամավոր, 1-ը ձեռնպահ է մնացել, տեղեկացնում է NEWS.am-ի խորհրդարանական թղթակիցը:
Առաջարկվում է գովազդը թույլատրել միայն խաղատան ներսում, ինչպես նաեւ սահմանամերձ մաքսակետերում եւ առնվազն 4 աստղ ունեցող հյուրանոցներում: Օրինագիծը կառավարության հավանությանն էր արժանացել ապրիլին: Համանման սահմանափակումներ արդեն գոյություն ունեն սովորական խաղատների համար: Սահմանին եւ հյուրանոցներում թույլտվությունը զբոսաշրջիկներին ներգրավելու նպատակ ունի:



























