Իտալիայի արդարադատության նախարար Անդրեա Օռլանդոն Կալաշնիկովի ինքնաձիգի 2 փամփուշտով եւ սպառնալիքներով նամակ է ստացել։ Ինչպես հայտնում է ANSA գործակալությունը, ծրարը, որի վրա հասցեն գրված է եղել անգլերեն, իսկ տեքստը՝ արաբերեն, հայտնաբերվել էր նախարարության քարտուղարությունում։ Գործակալության տեղեկություններով՝ տեքստում, որը ստորագրված է ԻՊ անունից, ասվում է. «Երբ մենք Հռոմ մտնենք, գլուխդ կտրելու ենք»,- փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Միջադեպի կապակցությամբ Հռոմի դատախազությունը հետաքննություն է սկսել։ Մինչ այս պահը ԻՊ-ը քարոզչությունն ու սպառնալիքները տարածում էր համացանցի միջոցով։