Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը Թվիթերի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «Ուկրաինան դրսից կառավարելու» մասին արտահայտությանը։

«Սահակաշվիլիի նկատմամբ իմ ողջ քննադատական վերաբերմունքով հանդերձ հաստատ Պուտինը չէ, որ պետք է Ուկրաինայի փոխարեն որոշումներ կայացնի եւ խորհուրդներ տա։ Ինքներս գլուխ կհանենք, առանց արնախումի խորհուրդների»,- գրել է Արսեն Ավակովը, փոխանցում են ուկրաինական լրատվամիջոցները։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ամենամյա ասուլիսի ժամանակ անդրադառնալով ռուս-վրացական հարաբերությունների մասին հարցին, քննադատել էր Միխայիլ Սահակաշվիլիի գործունեությունը։

Պուտինի խոսքով՝ Ուկրաինայում Միխայիլ Սահակաշվիլիին պաշտոն տալը նշանակում էր թքել ուկրաինացի ժողովրդի երեսին։