Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահական մրցավազքի առաջատար է անվանել միլիադրատեր, հանրապետական Դոնալդ Թրամփին եւ ողջունել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ նրա հայտարարությունը:
«Նա վառ անհատականություն է, տաղանդավոր, անկասկած: մեր խնդիրը չէ որոշել նրա արժանիքները, դա ԱՄՆ ընտրողների գործն է, բայց նա նախագահական մրցավազքի բացարձակ առաջատարն է»,-ասել է Պուտինը:
«Նա խոսում է այն մասին, որ ցանկանում է Ռուսաստանի հետ անցնել հարաբերությունների այլ, ավելի սերտ մակարդակի: Միթե մենք կարող ենք դա չողջունել: Իհարկե, մենք դա ողջունում ենք»,-հավելել է Պուտինը, մեջբերում է «Ինտերֆաքսը»:




























