ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ասուլիսն այս տարի շարունակվել է 3 ժամ 10 րոպե։ Այդ ընթացքում նա պատասխանել է 32 լրագրողի 47 հարցի։

Ասուլիսից հետո Պուտինը պատասխանել է լրագրողների եւս մի քանի հարցերի։ Դոնալդ Թրամփի եւ ԱԱ 2018-ի մասին հարցերից բացի, նրան  հարցրել են, թե ճանաչում է արդյոք նա իր նմանակին։ «Ինչի՞ս է նա պետք»,- ասել է Պուտինը։ Ապա նրան լուսանկար են հանձնել, Պուտինը նայել է, ժպտացել, սակայն ոչինչ չի պատասխանել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։