Հայաստանի հարկային ծառայությունը հետեւելու է կենսաթոշակային վճարումներին եւ գործատուների կողմից այդ վճարումները քաղաքացիների հաշիվներին փոխանցելուն։ «Հարկերի մասին» եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքներում համապատասխան փոփոխությունների նախագիծը դեկտեմբերի 17-ին խորհրդարանում ընդունվել է 2-րդ ընթերցմամբ։ Օրինագծին կողմ է քվեարկել 61 պատգամավոր, 9-ը դեմ են եղել, եւս 22-ը՝ ձեռնպահ, փոխանցում է  NEWS.am-ի թղթակիցը խորհրդարանից։

Օրինագծի համաձայն՝ Հարկային ծառայությունը իրավունք է ստանում պատժամիջոցներ կիրառել գործատուների նկատմամբ, եթե նրանք աշխատողից պահեն պարտադիր սոցիալական վճարումները, սակայն չփոխանցեն Ֆինանսների նախարարության հաշվին։ Կամ էլ եթե գործատուի եւ աշխատողի միջեւ ստվերային համաձայնություն է գործում։