Դեկտեմբերի 17-ին իր ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ Վլադիմիր Պուտինը այնքան շատ վառ արտահայտություններ չի արել որքան առաջ, հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Հարցերի մի մասը («էլիտկայի» մեծացած երեխաների՝ Չայկաների, Ռոթենբերգի ու Տուրչակի եւ Բորիս Նեմցովի սպանության հետաքննության մասին ) դժվար էին: Բայց որոշ կատակներ լրատվամիջոցները այնուամենայնիվ առանձնացրել են:
Հիշեցնենք, որ Պուտինի մամուլի ասուլիսը սկսել էր անեկդոտից: Պատասխանելով այն հարցին, թե նրա կարծիքով ստեղծված պայմաններում ինչպիսի տնտեսական հեռանկարներ ունի Ռուսաստանը, նախագահը մի հին անեկդոտ հիշեցրեց սեւ ու սպիտակ գծերի մասին:
Պատասխանելով Թուրքիայի մասին հարցին՝ Պուտինը ասել է. «Դե, եթե թուրքական ղեկավարությունում ինչ -որ մեկը որոշել է լիզել ամերիկացիների որոշ տեղը, ապա չգիտեմ՝ ճիշտ է արել, թե ոչ: Ամերիկացիներին դա պ՞ետք էր, թե՞ ոչ »:
«Աթաթյուրքը դագաղում շուտ կգար, եթե իմանար սողոսկող իսլամականացման մասին», ասել է նա Թուրքիայի իսլամականացման մասին:
Պատասխանելով այն հարցին, թե Ռուսաստանին պետք է արդյոք մշտական ռազմակայան Սիրիայում, Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ դրա համար սուր անհրաժեշտություն չկա: «Մեր ինչի՞ն է պետք ռազմակայան, մենք նրանց այստեղից էլ կարող ենք հասնել»,- ասել է նա:
Միխայիլ Սահակաշվիլու նշանակումով թքել են ուկրաինական ժողովրդի երեսին: Այսպես է Ռուսաստանի նախագահը մեկնաբանել Ուկրաինայի ղեկավար պաշտոններին օտարերկրացիների նշանակումը:
«Նրանք երբեք աստղային երեխաներ չեն եղել, սոֆիտների լույսը նրանց բավականություն չի պատճառում»,-ասել է նա դստրերի մասին:
Պուտինին զվարճացրել է Clops.ru ինտերնետային ռեսուրսի անվանումը, որի լրագրողներից մեկը՝ մի աղջիկ, նրան հարցով էր դիմել:
Լրագրող
-Կալինինգրադ, «քլոփս ռու» լրատվական պորտալ
Վլադիմիր Պուտինը երկու անգամ հարցրել է ռեսուրսի անվանումը
Լրագրող.
-Քլոփս. գերմանական կերակրատեսակ է
Նախագահ
-Աաա, «Ռուլկա. Տոչկա ռու» Դրանք կոտլետնե՞ր են, հա՞




























