Ստորգետնյան ջրերից օգտվելու համար պետք է ներկայացնել դրանց օգտագործման հիմնավորումը: Ջրային օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը ու համապատասխան օրինագծերի փաթեթը առաջին ընթերցումով միաձայն ընդունվել է դեկտեմբերի 17-ին:
Օրինագծերը նաեւ առաջարկում են խրախուսել տնտեսվարական սուբյեկտներին, որոնք ջրի խնայողության համակարգեր (փակ շրջանառություն) են օգտագործում: Ինչպես նախօրեին՝ օրինագծերը ներկայացնելիս հայտնեց բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը, Արարատյան դաշտում ստորգետնյա ջրերի վերականգնվող պաշարները գնահատվում են տարեկան 1.1 մլրդ խորանարդ մետր, բայց որպեսզի ջրային պաշարները վերականգնվեն, իսկ հանքահորերն էլ նորից շահագործման համար պիտանի լինեն, պետք է ավելի քիչ ծախսել:
Նշենք, որ Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրերը շատ խորացել են եկամտաբեր ձկնաբուծարանների քաոտիկ բացման հետեւանքով (դրանց ծավալի 65-70 տոկոսը հենց ձկնաբուծության ոլորտն է օգտագործում):



























