«Ազգային ճակատ» ֆրանսիական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենի դեմ հետաքննություն է սկսվել ԻՊ-ի գաղափարների քարոզչության կասկածանքով, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով RFI-ը։

Դրա համար առիթ է հանդիսացել Իրաքում եւ Սիրիայում գրոհայինների կողմից կալանավորների մահապատիժների լուսանկարները Twitter-ում հրապարակելը։ Լե Պենը դեկտեմբերի 17-ին լուսանկարներ էր հրապարակել այն բանից հետո, երբ ֆրանսիացի լրագրող Ժան Ժակ Բուրդենը նրա կուսակցության եւ ԻՊ-ի միջեւ զուգահեռներ էր անցկացրել։ Քաղաքական գործիչը լուսանկարի տակ թողել էր հետեւյալ մեկնաբանությունը. «Սա ԻՊ-ն է, չշփոթել «Ազգային ճակատի» հետ։ Լե Պենի արարքը հակասական արձագանք է առաջ բերել երկրում։

Լուսանկարներից մեկում պատկերված է 2014թ. օգոստոսին ամերիկացի լրագրող Ջեյմս ֆոուլիի մահապատիժը։ Նրա ծնողները բողոք են հայտնել, որ իրենց որդու լուսանկարն օգտագործվել է քաղաքական նպատակներով։