Չնայած հետաքրքիր տեխնոլոգիաների առկայությանը, որոնք հնարավորություն են տալիս փոքրիկ սարքում մի քանի հազար գիրք պահել, այդուհանդերձ ես սիրում եմ գրքերը կարդալ ավանդական տեսքով, եւ անգամ մեր դատավորների մոտ բոլոր օրենքներն ու օրենսգրքերը պահվում են թղթի վրա։ Այս մասին դեկտեմբերի 17-ին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը՝ մեկնաբանելով ճգնաժամի պայմաններում Սահմանադրության 100 հազար նմուշների տպագրության համար 33 մլն մլն դրամ ծախսելու անհրաժեշտությունը։

Թովմասյանը հիշեցրել է, որ 1995թ. պետական բյուջեից միջոցներ էին հատկացվել Սահմանադրության 500 հազար նմուշ տպելու համար։ «Կարծում եմ, որ անհրաժեշտ է, որ Սահմանադրությունը տպագիր տեսքով լինի։ Այդ 100 հազար օրինակը վաճառքի համար նախատեսված չեն, դրանք բաժանելու են անվճար»,- ասել է նա։