Արցախի ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական դիվերսիոն խմբի` մարտադաշտում թողած զինատեսակները:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, հիշեցվում է, որ անցած գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածի երեք ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստնաշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, և կորուստներ պատճառելով, ետ շպրտել իրենց ելման դիրքերը:

Նահանջող հակառակորդը գործողությունների վայրում է թողել հատուկ նշանակության գործողության համար նախատեսված մի շարք միջոցներ: