ԻԼԻՊ-ի զինյալները Լիբիայի հարավում քիմիական զենք են առգրավել: Այս մասին հայտարարել է Մուամմար Քադաֆիի զարմիկ եւ նրա նախկին խորհրդական Ահմեդ Քադդաֆ ադ-Դամը:
«Աշ-Շարկ ալ-Աուսաթին» տված հարցազրույցում նա ասել է, որ ԻԼԻՊ-ի զինյալները Լիբիայի հարավային շրջանների անապատներից հսկայական քանակությամբ զարին գազ են փոխադրում երկրի հյուսիս: Ավելին, մեկ տարի առաջ ահաբեկիչներն արդեն թունավոր նյութը կիրառել են Լիբիայի տարածքում:
Ըստ RG-ի, Լիբիայում կենտրոնական իշխանության բացակայութնա պատճառով երկրի տարածքը չի վերահսկվում: 2011 թվականի հեղափոխությունից հետո Լիբիայում քաղաքացիական պատերազմ է սկսվել, իսկ 2014-ին երկրում երկիշխանություն է՝ Թոբրուքում եւ Տրիպոլիում ձեւավորված կառավարություններով: Արդյունքում ԻԼԻՊ-ը Միջերկրական ծովի ափերին մի շարք տարածքներ է գրավել: Ահաբեկիչները հայտարարել են, որ մտադիր են լիբիական Սիրտ քաղաքում Իրաքի եւ Սիրիայի սահմաններից դուրս ԻԼԻՊ-ի առաջին խոշոր բազան ստեղծել:




























