Թուրքիայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ստացված տեղեկությունների հիման վրա իրականացրած գործողության ժամանակ ԱՄՆ հյուպատոսության եւ ԱՄՆ դեսպանության դեմ հարձակում նախապատրաստող խմբավորման անդամների են ձերբակալել
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի Էսենյուրթի շրջանի բնակարաններից մեկում ոստիկանները ձերբակալել են 11 հոգու, ովքեր առաջիկայում պատրաստվում էին հարձակում իրականացնել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության եւ Անկարայում ԱՄՆ դեսպանության դեմ։
Ձերբակալվածների մեջ է Աբդուլազիզ Ամեեն Մոժբիլը, ով պետք է իրեն պայթեցներ հյուպատոսության կամ դեսպանության դեմ հարձակման ժամանակ։
Ձերբակալվածները ԻՊ-ի անդամներ են հանդիսանում։




























