Հայաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագծերի փաթեթ, որն արգելում է հանրապետության ճանապարհներին գերբեռնված մեքենաների երթեւեկությունը: Համապատասխան փոփոխությունների փաթեթին «կողմ» է քվեարկել 58 պատգամավոր, «դեմ»՝ 9, ձեռնպահ են մնացել 16-ը:

Մասնավորապես, կարգելվի 40 տոննա եւ ավելի ընդհանուր քաշով մեքենաների ու ավելի քան 11.5 տոննա առանցքային ծանրաբեռնվածությամբ մեքենաների երթեւեկությունը: 40 տոննան գերազանցող ծանրաբեռնվածության համար հատուկ թույլատվություն է պահանջվելու: Այն տրամադրվելու է միայն անբաժանելի բեռների (օրինակ էլեկտրակայանների գեներատորների) համար:

Ինչպես նախօրեին նշել է Տրանսպորտի ու կապի առաջին փոխնախարար Արթուր Առաքելյանը, գերծանրաբեռնվածության հիմնական ռիսկերը կապակցված են ներքին՝ մասնավորապես հանքապարների փոխադրումների հետ (բեռնատարները գերբեռնվում են, որպեսզի լրացուցիչ երթեւեկությունից խուսափեն):

Արտաքին փոխադրումների ժամանակ քաշի առավելագույն պահանջը վաղուց է պահպանվում: