Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 18-ին վավերացրել է Համաշխարհային բանկի 50 մլն դոլարի վարկը բյուջեի դեֆիցիտի ծածկելու համար:
«Կողմ» է քվեարկել 60 պատգամավոր, «դեմ»` 20, ձեռնպահ է մնացել 3-ը, տեղեկացնում է NEWS.am-ի խորհրդարանական թղթակիցը: Ընդդիմադիր պատգամավորների մեծամասնությունը հավանություն չի տվել համաձայնագրին` հայտնելով, որ Հայաստանը չպետք է նոր պարտքեր վերցնի (այդ նույն պատճառով ընդդիմությունը դեմ է հանդես եկել Եվրասիական հակաճգնաժամային հիմնադրամի բյուջետային վարկին):
ՀԲ-ի վարկը տրամադրվում է 25 տարով, 14,5 տարի արտոնյալ ժամկետով (միայն տոկոսների վճարմամբ): Վարկի տոկոսադրույքներն են 6-ամսական դոլարային Libor + ֆիքսված տոկոս: Libor-ի ներկայիս փոխարժեքը հաշվի առնելով` դրույքը կկազմեր 4 տոկոս, եթե վարկային համաձայնագիրը հենց այս պահին ստորագրվեր (այն կստորագրվի վավերացումից անմիջապես հետո):
Հիշեցնենք, որ 2016-ին Հայաստանի բյուջեի սղաճը կկազմի 190,7 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով մոտ 395 մլն դոլար) կամ ՀՆԱ-ի մոտ 3,5 տոկոսը: 2016-ին Հայաստանի կառավարության պետական պարտքը կկազմի մոտ 5 մլրդ 66 մլն դրամ կամ ՀՆԱ-ի 45,1 տոկոսը (2015-ի արդյունքում` 44,1 տոկոս): Հայաստանի պետական պարտքը չի կարող գերազանցել ՀՆԱ-ի 60 տոկոսը, իսկ եթե գերազանցում է 50 տոկոսը, հաջորդ տարի բյուջեիդեֆիցիտը չպետք է գերազանցի վերջին 3 տարվա ՀՆԱ-ի միջին ցուցանիշի 3 տոկոսը:



























