ԱԺ ՀՅԴ խմբակցությունը դեկտեմբերի 17-ին ստացել է ՀԱԿ–ի՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները՝ ՍԴ-ում վիճարկելու հիմնավորումները։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18–ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով, իրենք առայժմ ծանոթանում են հիմնավորումներին, ինչից հետո վերջնականապես կհայտարարեն՝ միանալու են նախաձեռնությանը, թե ոչ։
Նշենք, որ Հայ ազգային կոնգրեսը հանրաքվեի արդյունքները համարում է ոչ լեգիտիմ եւ որոշել է դիմել ՍԴ՝ հանրաքվեի արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով։ Դիմումի համար անհրաժեշտ է 27 ստորագրություն, առայժմ 18 ստորագրություն է հավաքվել։ ԲՀԿ խմբակցությունից միացել է միայն Վարդան Օսկանյանը։




























