Պետությունը չի կարողանա օգնել ֆերմերների կոոպերատիվներին, ինչպես որ հայտարարում է: Այդ մասին դեկտեմբերի 18-ին Հայաստանի խորհրդարանում ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը «Ֆերմերային կոոպերատիվների մասին» օրենքի նախագծի 2-րդ (ոչ վերջնական ընթերցմամբ) քվեարկությունից առաջ: Այսօր այդ օրինագիծը քվեարկության կդնեն 3-րդ եւ վերջնական ընթերցմամբ:
ՀՅԴ խմբակցությունը, «Բարգավաճ Հայաստանը» եւ «Օրինաց երկիրը» հանդես են եկել նման շտապողականության դեմ: «Մենք կառավարությանն առաջարկել ենք մինչեւ հաջորդ քառօրյա հետաձգել օրենքի քննարկումը (2016-ի փետրվարին. խմբ.): Սակայն կառավարությունը հրաժարվեց: Ինչո՞ւ», - հայտնել է ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Օրինագիծն առաջարկում է օգնել ֆերմերային կոոպերատիվներին: Բայց չէ՞ որ կառավարությունը չի կարողանա անել այն, ինչի մասին խոսում է այստեղ եւ անհրաժեշտ է հասկանալ դա», - ասել է Մելքումյանը:
Օրինագիծն ընդունվել է 60 կողմ, 9-ը` դեմ ձայնով, 15-ը ձեռնպահ են մնացել: 3-րդ եւ վերջնական ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա հենց այսօր:
Օրինագիծը ֆերմերային կոոպերատիվի սահմանումն է տալիս, ինչպես նաեւ պետության աջակցության մեխանիզմները, ինչպես օրինակ` գյուղատնտեսական տեխնիկայի վաճառքն արտոնյալ գնով:



























