Հունաստանի Սալոնիկ քաղաքում անհայտ անձինք բռնկվող խառնուրդով շշեր են նետել թուրքական հյուպատոսարանի պարեկային ոստիկանների վրա, հայտնում է Աթենքի լրատվական գործակալությունը:
Հարձակմանը մասնակցել է մոտավորապես 25 մարդ, ընդհանուր առմամբ նրանք 15 «Մոլոտովի կոկտեյլ» են նետել, հայտնում է Gazeta–ն:
Տուժածների մասին տեղեկություններ այս պահին չկան:




























