Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով Գյումրիում ռուսական ռազմակայանի տարածքում ընթացող դատական նիստն ընթանում է լարված մթնոլորտում:

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, ՀՔԱ վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, որը ներկայացնում է սպանված Ավետիսյանների իրավահաջորդի շահերը, հետաքրքրվել է դատավոր Հարություն Մովսիսյանից, թե ինչու են դատարանի դահլիճում ներկա ռուսական զինվորական համազգեստով զինվորներ: Սաքունցը նշել է, որ զինվորական համազգեստը իր մոտ հոգեբանական ազդեցություն է ունենում:
Դատավորը չի կարողացել բացատրել ռուսական համազգեստով զինվորների առկայությունը դատարանի դահլիճում եւ 15 րոպեով ընդմիջում է հայտարարել:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավետիսյանների սպանության գործով դատական նիստն ընթանում է ռուսական ռազմակայանի տարածքում: Նիստը մեկնարկել է այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 12-ին: