ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու ավագ լեյտենանտ Գոռ Օհանյանի մահվան հանգամանքները:

ՀՀ ՔՆնչական կոմիտեից հայտնում են, որ ըստ նախնական տվյալների՝ 2015 թվականի դեկտեմբերի 17-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում ավագ լեյտենանտ Գոռ Վահանի Օհանյանն իր կողմից նռնականետից կրակոց արձակելու հետեւանքով ստացել է վիրավորում: Զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վերջինս մահացել է:

Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 23-ամյա Գոռ Օհանյանը Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղից է, կոչումով ավագ լեյտենանտ: Ավարտել էր Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, արդեն 4 տարի է` ծառայում էր: