«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած 32 ցմահ դատապարտյալներ հրաժարվել են խցերից դուրս գալ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, NEWS.am-ին հայտնեց ցմահ ազատազրկված Արթուր Քոչարյանի եղբայրը՝  Ղարիբ Շեգիկյանը:

Նրա խոսքով` ցմահ դատապարտյալներն անցել են կոշտ հացադուլի՝ 24 ժամ մնալով խցում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դեկտեմբերի 14-ին իրենց գործերի վերանայման պահանջով հացադուլ սկսած 35 ցմահ դատապարտյալներից 3-ը դեկտեմբերի 17-ի երեկոյան դադարեցրել են հացադուլը:

Ըստ Ղլեչյանի՝ ցմահ դատապարտյալների վիճակը բավարար է, բժիշկների հսկողության տակ են:

Նշենք, որ NEWS.am-ի հետ զրույցում ցմահ դատապարտյալներից մեկի հարազատը հայտնել էր, որ հացադուլավորների թիվը 40-ն է: Կնոջ խոսքով՝ դատապարտյալները վերսկսել են հացադուլը այն բանից հետո, երբ Արդարադատության նախարարությանն ուղղված նամակի պատասխան չեն ստացել:

Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ցմահ ազատազրկվածների հարազատները հոկտեմբերին իրենց հարազատների գործերի վերանայման պահանջով նամակ էին հանձնել Բաղրամյան-26, որն հետագայում ուղարկվել էր Արդարադատության նախարարություն: Միեւնույն ժամանակ, 50 ցմահ ազատազրկվածներ մի քանի օր շարունակվող հացադուլ արեցին: