Գերմանիայի հետախուզական ծառայություններն սկսել են համագործակցել Սիրիայի հատուկ ծառայությունների հետ՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման ոլորտում, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով  Bild-ը:

Նշվում է, որ համագործակցությունը տեղի է ունենում, չնայած Բեռլինում կարծում են, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է հեռանա նախագահի պաշտոնից:

Իրավիճակին ծանոթ աղբյուրների փոխանցմամբ, գերմանական հատուկ ծառայությունների գործակալները պարբերաբար այցելում են Դամասկոս՝ իրենց սիրիացի գործընկերների հետ խորհրդակցելու նպատակով: