Սաուդյան Արաբիայի ուղղությամբ երկու բալիստիկ հրթիռ է արձակվել Եմենից, հաղորդում է «Ֆրանս Փրեսը»՝ վկայակոչելով կոալիցիայի ներկայացուցիչներին:

Եմենում շարունակվում է զինված հակամարտությունը, որտեղ մի կողմից հանդես են գալիս ապստամբ հուսիները եւ նախկին նախագահ Ալի Աբդալլահ Մանսուր Սալեհին հավատարիմ բանակային ուժերը, մյուս կողմից՝ երկրից արտաքսված նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադիին աջակցող ուժերը, որոնց օդից օժանդակում է արաբական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Կոալիցիայի օդուժը մարտի 26-ից ավիահարվածներ է հասցնում ապստամբների կողմից վերահսկվող տարածքներին: Հադիին օժանդակող ցամաքային զորքերի թվաքանակը, որոշ գնահատականներով կազմում է ավելի քան 10 հազար մարդ: