Բեռնում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից ամենակարեւոր ակնկալիքը հենց հանդիպման փաստն է: Այդ մասին դեկտեմբերի 18-ին «Նովոստի Արմենիայի» փորձագետների խմբի առաջին նիստին հայտնել է Կովկասի Ինստիտուտի փոխնախագահ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքով, ոչ ոք բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց չի ակնկալում: «Բայց բոլորը հասկանում են, որ այս հանդիպումը կարող է խորհրդանշական եղանակով նպաստել կայունությանը», - նշել է Մինասյանը:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա դեկտեմբերի 19-ին շվեյցարական Բեռն քաղաքում կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը:




























