ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման նոր կենտրոն է բացվել «Դալմա Գարդեն Մոլ»-ում: Սպասարկման կենտրոնը գործելու է շաբաթվա բոլոր օրերին՝ ժամը 10:00-ից 22:00-ն:
Նորաբաց սպասարկման կենտրոնը հեռահաղորդակցության առաջատար օպերատորին թույլ կտա առավել մոտ լինել իր բաժանորդներին եւ ապահովել բաժանորդի բարձրակարգ սպասարկում: Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնների ընդհանուր թիվը կազմում է 86:
Բացման արարողությունից հետո ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է. «ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես փորձում է հասանելի լինել իր բաժանորդներին՝ որտեղ էլ նրանք գտնվեն: Մենք աշխատում ենք, որպեսզի մեր ապրանքատեսակները եւ ծառայություններն առավելագույնս հասանելի լինեն բաժանորդներին՝ ամենանպատակահարմար վայրերում: Երեւանի խոշորագույն առեւտրի կենտրոններից մեկում՝ «Դալմա Գարդեն Մոլ»-ում բացված սպասարկման կենտրոնը համալրում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնների լայն ցանցը: Մենք մշտապես հավատարիմ ենք բաժանորդների սպասարկման լավագույն որակ եւ առաջնակարգ ապրանքատեսակներ ու ծառայություններ ապահովելու ռազմավարությանը»:
Բաժանորդները հնարավորություն ունեն այցելելու նորաբաց սպասարկման կենտրոն ցանկացած օր եւ օգտվելու ընկերության ապրանքատեսակների ու ծառայությունների լայն տեսականուց՝ ձեռք բերել կանխավճարային եւ հետվճարային փաթեթներ, այդ թվում՝ ներառված խոսելաժամանակ եւ ինտերնետ տրամադրող սակագնային պլաններ, մոդեմի միջոցով ինտերնետ հասանելիություն ապահովող սակագնային պլաններ, 3G/4G Wi-Fi երթուղիչներ, շարժական հաղորդակցության սարքեր, վերալիցքավորման քարտեր, ակտիվացնել միջազգային ռոումինգը, կատարել վճարում, ստանալ մանրամասն հաշիվ, ընտրել հեռախոսահամար, ձեռք բերել կորպորատիվ փաթեթ, ինչպես նաեւ խորհրդատվություն եւ աջակցություն ստանալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի պրոֆեսիոնալ աշխատակիցների կողմից:




























