Քեմբրիջի դուքսն ու դքսուհին նոր պաշտոնական լուսանկար են հրապարակել իրենց երեխաների՝ արքայազն Ջորջի եւ արքայադուստր Շարլոթայի հետ: Նկարն արվել է Քենսինգթոնյան պալատի այգում:
Նրանք նաեւ հայտնել են, որ հունվարին տղային ուղարկելու են մանկապարտեզ, որը գործում է Նորֆոլքում Մոնթեսսորիի համակարգով:
Լուսանկարի հետ միասին արքայազն Ուիլյամն ու Քեթրինը հայտարարություն են տարածել, որով շնորհակալություն են հայտնել աջակցության եւ իրենց անձնական կյանքի նկատմամբ հարգանք ցուցաբերելու համար, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը:
Օգոստոսին Քենսինգթոնյան պալատի քարտուղարությունը հայտարարել էր, որ երկամյա արքայազն Ջորջը լրատվամիջոցների ճնշման տակ է գտնվում:





























