ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ, որը կայանալու է դեկտեմբերի 21-ին Մոսկվայում, պլանավորվում է հայտարարություն ընդունել ահաբեկչության դեմ պայքարի մասին: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Պլանավորվում է հայտարարություն ընդունել ահաբեկչության դեմ պայքարի մասին: Դրանում կարտահայտվեն այդ սպառնալիքի նկատմամբ անդամ երկրների ընդհանուր դիրքորոշումները»,- ասել է նա:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նաեւ պլանավորում է երկկողմ հանդիպումներ ունենալ Ղազախստանի եւ Ղրղզստանի ղեկավարների հետ:




























