Երեւանի Ազատության հրապարակում մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքը: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հրապարակում են շարժման մաս կազմող «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Նոր Հայաստանի» քաղխորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, «Ոտքի Հայաստան» նախաձեռնության խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքի սկզբին կազմակերպիչները հայտարարեցին, որ այսօրվա հանրահավաքին ամփոփելու են շաբաթվա ընթացքում իրենց գործունեությունը, անդրադառնալու են հանրաքվեի վերաբերյալ հնչած հայտարարություններին։
Հանրահավաքը սկսվեց 1 րոպե լռությամբ. մասնակիցները հարգեցին դեկտեմբերի 18-ի գիշերը դիվերսիոն հարձակումից պատճառով զոհված զինծառայողների հիշատակը։
Նշենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը Երեւանի Ազատության հրապարակոմ ամենօրյա նստացույցերով եւ Երեւանում ու մարզերում պարբերական հանրահավաքներով պահանջում է անվավեր ճանաչել Հայաստանում դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեի արդյունքները:




























