Ֆրանսիայում կաթոլիկ Սուրբ ծննդի նախաշեմին եկեղեցիներում խստացվել են անվտանգության միջոցառումները: Այս մասին հայտնել է երկրի ՆԳ նախարար Բեռնար Կազնյովը:

«Համապատասխան կարգադրությունն ուղարկվել է Ֆրանսիայի բոլոր պրեֆեկտներին», - ասել է նախարարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Փարիզում հատկապես ուշադրություն են դրաձնում Փարիզի Աստվածամոր տաճարին, Սակրե Կյորի բազիլիկային: Ընդհանուր առմամբ երկրում կա 45 հազար կաթոլիկ եկեղեցի: