Երեւանի Ազատության հրապարակում «Նոր Հայաստանի» հրավիրած հանրահավաքին միջադեպ տեղի ունեցավ. ակտիվիստներից Հովհաննես Ղազարյանը հարթակ բարձրացավ անվադողը ուսին եւ ոչինչ չասաց, մի քանի րոպե կանգնեց հարթակին: Նրա այդ ժեստը դուր եկավ հանրահաքի մասնակիցներին, որոնք վանկարկեցին «Ազատ, անկախ հայաստան»: Ոստիկանները պահանջեցին հրապարակից հեռացնել անվադողը եւ իրենք էլ խլեցին ու հեռացրին անվադողը հրապարակից:
Նշենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը Երեւանի Ազատության հրապարակոմ ամենօրյա նստացույցերով եւ Երեւանում ու մարզերում պարբերական հանրահավաքներով պահանջում է անվավեր ճանաչել Հայաստանում դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեի արդյունքները:

.jpg)





























