Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի նիստի արդյունքներով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել անհապաղ փակել Թուրքիայի հետ Սիրիայի սահմանը՝ ահաբեկիչներին ուղղված աջակցությունը դադարեցնելու համար:
«Եթե մենք խոսում ենք Սիրիայում մարտնչող զանազան խմբավորումների արտաքին աջակցության մասին, ապա կատարյալ տարբերակը կլիներ Թուրքիայի հետ Սիրիայի սահմանը փակելը, ինչի մասին բազմիցս արտահայտվել են նաեւ այստեղ ներկայացված երկրները»,- պարզաբանել է նախարարը:
Սերգեյ Լավրովը հայտնել է Սիրիայի բանակցային գործընթացի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը՝ այն է, որ այդ գործընթացին պետք է ներգրավվի միայն հայրենասեր ընդդիմությունը, որը ոչ մի առնչություն չունի ԻՊ իդեալների առաջխաղացման ու ծայրահեղական գործունեության հետ: «Ջիբհաթ ան Նուսրայի» նման խմբավորումները բանակցային սեղանի շուրջ չպետք է լինեն, համարում է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը, հայտնում է RG-ն:
Սիրիական կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած բանաձեւում հիշատակված չէ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի անունը: Այս կապակցությամբ Լավրովը հատուկ շեշտեց, որ անհրաժեշտ է խուսափել սխալների կրկնությունից: Ահաբեկչության դեմ համակարգված պայքարն անհնար է առանց Ասադի ճակատագրի հարցը լուծելու:
Նախարարը նաեւ հաստատել է, որ ԻՊ-ի ուղղությամբ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի օդային հարվածների համակարգման առաջարկը ուժի մեջ է երկուսուկես ամիս:




























