Կալիֆորնիայի նահանգապետ Ջերրի Բրաունը արտակարգ դրություն է հայտարարել Սան Բեռնարդինոյի շրջանում, որտեղ դեկտեմբերի սկզբին հրաձգություն էր տեղի ունեցել, որին զոհ էր գնացել 14 մարդ: Այդ մասին տեղեկացնում է РБК-ն` վկայակոչելով Los Angeles Times-ին:
Ինչպես նշում է պարբերականը, արտակարգ դրությունը մտցվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցից առաջ, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 19-ին:
Դեկտեմբերի 2-ին Սան Բեռնարդինոյում երկու մարդ կրակ էր բացել սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար նախատեսված կենտրոնում: Դրա հետեւանքով 14 մարդ զոհվել է, 21 մարդ վնասվածքներ է ստացել: Հարձակվողներն այնուհետ փորձել են փախչել, բայց գնդակահարվել են ոստիկանության կողմից:




























