Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Ջեբ Բուշը` հանրապետական մեկ այլ թեկնածու եւ ԱՄՆ-ի նախագահ Բուշ-կրտսերի եղբայրը   «քարի պես բութ է»: Այդ մասին նա գրել է իր թվիթերում: 

Միլիարդատերը նախ ակտիվորեն վիճում էր Բուշի հետ Լաս Վեգասում հանրապետական թեկնածուների բանավեճերում, իսկ հետո իր թվիթերում մի քանի գրառում է թողել, գրում է   Gazeta-ն:

«Ջեբ Բուշն իրեն եւ իր ընտանիքին արդեն ծիծաղի առարկա է դարձրել իր ոչ արհեստավարժ նախընտրական արշավի պատճառով: Կարող է ինքն իրեն հավատարիմ մնալ: Վերջին բանը, որ պետք է մեր երկրին, եւս մի Բուշն է: Քարի պես բութ», — գրել է նա: