Սեյշելյան կղզիների նախագահ Ջեյմս Միշելը նվազագույն տարբերությամբ հաղթել է նախագահական մրցապայքարում, կիրակի տեղեկացնում է Ֆրանս Պրես Գործակալությունը` վկայակոչելով Ընտրական հանձնաժողովին: 

«Սեյշելների Ազգային կուսակցությունը գլխավորող Միշելը հաղթել է` հավաքելով ձայների  50,15 տոկոսը (31512 ընտրող): Նրա մրցակիցը` Սեյշելյան ազգային կուսակցության առաջնորդ Վավեն Ռամակալավանը ձայների  49.85 տոկոսն է ստացել (31319 ընտրող)», — ասվում է Ընտրական հանձնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Արեւելյան Աֆրիկայում գտնվող կղզիներից կազմված պետության եւ նրա կառավարության ղեկավարը ընտրվում է հինգ տարով: Ջեյմս Միշելը պետությունը ղեկավարում է   2004-ի ապրիլից: Նրա կառավարման տարիներին Սեյշելյան կղզիներում տնտեսական բում է արձանագրվել, որը հիմնված էր զբոսաշրջության եւ ձկնորսության վրա: