Թուրքիայի Մուղլա նահանգից դեպի հունական կղզիներ փախստականների տեղափոխող նավը դեկտեմբերի 18-ի գիշերը խորրտակվել է։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Մուղլայի Բոդրումի շրջանից սիրիացի, պակիստանցի եւ իրաքցի փախստականներով դեպի հունական կղզիներ ճանապարհ ընկած փայտե նավը սկսել է ջուր քաշել եւ խորտակվել։

Մոտակայքում գտնվող ձկնորսների ահազանգով դեխքի վայր մեկնած փրկարարներին հաջողվել է 14 հոգու փրկել։ Ավելի ուշ փրկարարները ափ են հանել 18 դիակ։