Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը պատմել է, որ Բարեփոխումների ազգային խորհրդի նիստին նյարդերը տեղի են տվել Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլու անտաշության պատճառով, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Ես նրանից ներողություն չեմ խնդրում, բայց մարդկանց խնդրում եմ ներել իմ հուզականությունը»,- հավելել է նա:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր հերթին մատնանշել է այլատյացության ենթատեքստով վիրավորանքների անթույլատրելիությունը եւ «Ուկրաինայից կորելու» առաջարկները: Ավելի վաղ Ավակովը երկրի ղեկավարին խնդրել էր այլատյացության առումով հայտարարություն չանել, բայց ուշ էր: . «Այժմ ինձ զանգում են ընկերներս հայկական կազմակերպություններից, նրանք ցնցված են»,- ասել է նախարարը:

Դեկտեմբերի 14-ին Բարեփոխումների ազգային խորհրդի նիստին Արսեն Ավակովը վիրավորանքին ի պատասխան ջուր էր ցանել Սահակաշվիլու դեմքին:   Ներքին գործերի նախարարի վարկածով, Սահակաշվիլին ձայնը բարձրացրել էր եւ վիրավորել էր իրեն այն հարցին ի պատասխան, թե ինչու է իբր քննադատել   «ռուս օլիգարխով» օդեսյան գործարանի մասնավորեցումը: Սահակաշվիլին նաեւ ասել է, թե Ուկրաինայում պետական ձեռնարկությունների թալան է իրականացվում եւ Ավակովին մեղադրել է զինված միավորումների ոչ թափանցիկ ֆինանսավորման եւ կոռուպցիայի համար: