ՆԱՏՕ-ն հաստատել է Թուրքիային AWACS տիպի ռազմական օդանավերով ու Միջերկրական ծովում հավելյալ ռազմանավերով աջակցելու ծրագիրը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի ծրագրի համաձայն ուժեղացվելու է Թուրքիայի օդային եւ ծովային սահմանների աջակցությունը։ Նշվում է, որ Թուրքիայում ռազմական հերթապահության են ուղարկվելու AWACS տիպի օդանավեր։ ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ Թուրքիային աջակցություն են ցույց տալու նաեւ Միջերկրական ծովում՝ ավելացնելով ռազմանավերի առկայությունը։

Նշվում է, թե այս միջոցառումները կապ չունեն ռուսական օդանավի խոցելու հետ։