Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե նախագահը մասնակցելու է դեկտեմբերի 21-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:
Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 19-ին Սերժ Սարգսյանը Շվեյցարիայում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Մեկ ժամ տեւած առանձնազրույցից հետո հանդիպմանը մասնակցել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաեւ երկու երկրների արտգործնախարարները:




























