ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ կառավարության միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի համաձայն՝ ՀՀ կառավարությունը բանակցում է խաղող մթերողների հետ գյուղացիական տնտեսություններից մթերած խաղողի դիմաց սերտիֆիկատներ տրամադրելու և վճարումները մինչև տարեվերջ իրականացնելու շուրջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի կենտրոնական բանկից: Համաձայնությունը ձեռք է բերվել խաղող մթերողների կողմից վճարումների հետաձգման արդյունքում գյուղացիների կողմից վարկերի մարման խնդիրների լուծման նպատակով:

ՀՀ կենտրոնական բանկն իր հերթին պայմանավորվածություն է ձեռք բերել առևտրային բանկերի հետ այդ սերտիֆիկատները ներկայացնելու դեպքում վարկառու գյուղացիական տնտեսությունների վարկի մարման պայմանները մինչև տարեվերջ վերանայելու մասին:

Ֆորմալ առումով այդ վարկերը պետք է համարվեն երկարաձգված եւ իջեցվեն  հուսալիության դասակարգման ցուցանիշով, սակայն այս պայմաններում ԿԲ-ն դրանք չի իջեցնի: