Եմենի կառավարության եւ ապստամբ հուսիների ներկայացուցիչների միջեւ խաղաղ բանակցությունները դադարեցվել են՝ կապված երկրում մարտական գործողությունների ակտիվացման հետ: Associated Press-ի http://www.ap.org/ փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակը:

Երկրում իրավիճակի կարգավորման շուրջ բանակցությունները մեկնարկել են դեկտեմբերի 15-ին, շվեյցարական Մագլինգենում: Նախօրեին Եմենի հյուսիսում լարված մարտեր են ընթացել, նոր ավիահարվածներ է հասցրել նաեւ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան: Ինտերֆաքսի փոխանցմամբ, մասնավորապես, Սաուդյան Արաբիային սահմանակից Հադջա նահանգում վերջին 3 օրերի ընթացքում ավելի քան 75 մարդ է զոհվել:

Նշենք, որ Եմենում կառավարական ուժերը վերջին մի քանի ամիսներին պայքարում են ապստամբ հուսիների դեմ: