Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 44 երթուղու ավտոբուսում 76-ամյա կնոջ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 15.000 դրամ եւ բոնուս քարտ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Սեբաստիայի փողոցի թիվ 1 հասցեի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 45-ամյա Արմեն Ա.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն: