Ռուսական Տուլա քաղաքում 13-ամյա աղջիկը ողջ է մնացել 9-հարկանի շենքի տանիքից ընկնելուց հետո: Նա այնտեղ փորձել է սելֆի անել:

«Դժբախտ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ին, երբ արդեն մութ է եղել: Երեք դեռահասներ՝ տղա եւ երկու աղջիկ, բարձրացել են տանիք: Նախնական տեղեկություններով, 13-ամյա աղջիկը կենտրոնացել է հեռախոսի վրա, չի նկատել տանիքով անցնող լարն ու սայթաքել է»,-ասել են ոստիկանության մամուլի ծառայությունում:

Հրաշքով աղջիկը ողջ է մնացել՝ ստանալով տարբեր աստիճանի վնասվածքներ: Այժմ նա հիվանդանոցում է եւ արդեն կարողացել է ցուցմունքներ տալ ոստիկանության աշխատակիցներին:

ՆԳՆ Տուլայի վարչությունում դեպքի առթիվ ստուգում է սկսել: Պետք է պարզել, թե ինչու տանիքի մուտքը փակ չի եղել, հաղորդում է ՏԱՍՍ-ը: