Նոր Զելանդիայից սերֆինգիստ Նիկ Մալքոլմը (Nick Malcolm) փրկել է Դանիայի թագաժառանգի` Քրիստիանի (Christian) կյանքը: Միջադեպը տեղի է ունեցել ավստրալական Քվինսլենդի նահանգում` դեկտեմբերի 17-ին, երբ արքայական ընտանիքը հանգստանում էր Մերմեյդ լողափին:
«Մենք տղային դուրս քաշեցինք ավելի շուտ, քան իրավիճակը լուրջ ընթացք կստանար: Նա ինքը չէր կարող դուրս պրծնել», — ասել է փրկարար Ստյուարտ Քեյը (Stuart Keay).
Ականատեսների խոսքով, Քրիստիանին քաշել էր ուժեղ հոսանքը եւ ալիքը նրան տարել էր բաց օվկիանոս: Սերֆերը դուրս է քաշել արքայազնին եւ տարել է Դանիայի 47-ամյա թագաժառանգ Ֆրեդերիկի ու կնոջ` 43-ամյա գահաժառանգ-արքայադուստր Մերիի մոտ: Մալքոլմը տեղի ունեցածի վերաբերյալ մեկնաբանություններ չի արել: Փրկարարը չգիտեր, որ օգնում է Դանիայի գահի համար երկրորդ հերթում գտնվողին:
Տղան չի տուժել: Թագավորական ընտանիքի անդամները չեն ընդհատել հանգիստը եւ դեպքի հաջորդ օրը վերադարձել են լողափ, տեղեկացնում է Lenta-ն` վկայակոչելով 7news-ին:
Քրիստիանը Մոպեզայի կոմս, արքայազն Ֆրեդերիկի եւ նրա կնոջ` Մերի Դոնալդսոնի ավագ որդին է, ծնվել է Կոպենհագենում` 2005-ի հոկտեմբերի 15-ին: Նա իր հորից հետո հաջորդն է դանիական գահի հավակնորդների շարքում: Հնարավոր է, որ նա իշխի Քրիստիան XI-րդ տիտղոսով:



























